Իսպանիայում ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է անչափահասներին «Իսլամական պետության» շարքերը հավաքագրելու մեջ, հաղորդում է Թագավորության ՆԳՆ-ն:
Հատուկ գործողությունն իրականացվել է Սուետա ինքնավար քաղաքում: Քննիչների խոսքով, Իսպանիայի 34-ամյա քաղաքացին երիտասարդներին քարոզել է ԻՊ-ի գաղափարախոսությունը, նա նաեւ խոստացել է երիտասարդներին օգնել հասնել Սիրիայում հակամարտության գոտի:
Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Իսպանիայում 10 մարդ է ձերբակալվել ահաբեկչական գործունեությանն առնչություն ունենալու համար: Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից կալանավորվել է մոտ 100 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























