Աֆղանստանի Քունդուզ քաղաքում հոկտեմբերի 3-ին «Բժիշկներ առանց սահմանի» հիվանդանոցի վրա ԱՄՆ ՌՕՈւ օդային հարվածի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42 -ի, հայտնել է հումանիտար կազմակերպության կայքը: Ավելի վաղ հայտնում էին 30 զոհերի ու 37 տուժածների մասին:

Մանրակրկիտ հետաքննությունից, առկա տվյալների վերլուծությունից ու հիվանդների ազգականների եւ բուժհաստատության աշխատակիցների շրջանում արված հարցումներից հետո նոր տվյալներ են ստացվել: Ըստ թարմացված տեղեկությունների՝ զոհվել է հիվանդանոցի 14 աշխատակից, 24 հիվանդ ու բժիշկների չորս օգնականներ, որոնք խնամում էին հիվանդներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշում են, տվյալ հետաքննությունը կատարվել է բարդ պայմաններում, քանի որ հիվանդանոցի արխիվների ու հիվանդների մասին տվյալների մի մասը ոչնչացել էր օդային հարվածի հետեւանքով:

Քունդուզում «Բժիշկներ առանց սահմաններ» միջազգային կազմակերպության հիվանդանոցը, որում մոտավորապես 200 մարդ էր գտնվում, մասնակիորեն փլուզվել էր հոկտեմբերի 3-ին՝ ԱՄՆ զորքերի կողմից ռմբակոծության հետեւանքով: