Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինին եւ այդ կուսակցության եւս երկու ակտիվիստների: Այս մասին Միտրոխինը պատմել է «Խոսւում է Մոսկվան» ռադիոկայանին:
«Ասացին ինչ-որ սպառնալիքի պատճառով, որովհետեւ տոնածառ են զարդարում Պուշկինի հրապարակում: Ես կանգնած էի պաստառով՝ «Հարգեք մեր Սահմանադրությունը 1965-2015»: Ես կարծում եմ, որ ամենաթողություն է, Սահմանադրության կոպիտ խախտում»,-ասել է նա:
Twitter-ի հաղորդագրությունների համաձայն, ձերբակալվածը ՆԳՆ «Տվերսկոյ»-ի բաժնում է:
«Յաբլոկո»-ի մամուլի քարտուղար Մարիա Եպիֆանովան նշել է, որ ըստ «Ինտերֆաքսի» ներկայացրածի, Միտրոխինին մեղադրում են ոստիկանության աշխատակցին չենթարկվելու մեջ: Նրա հետ ձերբակալել են եւս 11 ակտիվիստների, որոնք բոլորն էլ կուսակցության անդամներ են:
Միտրոխինը հայտնել է, որ քաղաքապետարանը հրաժարվել է ի պաշտպանության Սահմանադրության ակցիա անցկացնելու թույլտվություն տալ, հետեւաբար ղեկավարությունը որոշել է անհատական պիկետներ կազմակերպել, որը թույլտվության կարիք չունի:




























