Ուկրաինայի Լուգանսկի մարզում, ասյպես կոչված, Լուգանսկի ժողովրդական հանրապետության տարածքում, պայթեցրել են հայտնի դաշտային հրամանատարներից մեկի, կազակների առաջնորդ Պավել Դրեմովի մեքենան:
Այս տեղեկատվությունը հաստատել են ԼԺՀ գլխավոր դատախազությունից:
Դրեմովի մեքենան պայթեցվել է Պերվոմայսկ քաղաքի մոտ: Դրեմովը, որին դատախազությունն անվանում է «6-րդ առանձին մոտոհրաձգային կազակական գնդի հրամանատար», կահացել է, նրա վարորդը ողջ է մնացել:
NewsFront կայքը հաղորդում է, որ նրա վարորդը եւս ավելի ուշ մահացել է ստացված վնասվածքներից:
Նրա խոսքով, Դրեմովն ուղեւորվում էր Ստախանով, որտեղ մշակույթի պալատում պետք է կայանար իր ամուսնության արարողությունը ՌԴ քաղաքացու հետ, հաղորդում է NEWSru.com-ը:



























