Ռուսաստանի Սահմանադրության մեջ պիտի ամրագրվի պետական գաղափարախոսությունը, որը հիմնված է նրա վրա, որ Ռուսաստանը կրոնի ավանդական սկզբունքների վրա հիմնված պետություն է:   Այդ մասին РСН եթերում ասել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը: 

«Երբ պետությունը սկսվում է  վեհապետականության ոգուց, պետականության ոգուց, այդ դեպքում ամեն ինչ լավ է:  Անկեղծ ասած, մենք գործում ենք մեր ունեցած Սահմանադրության հակառակ», - ասել է նա: Եթե մենք չփոխենք մեր սահմանադրությունը, մեր հասարակությունում մի շարք լրջագույն խնդիրների կհանգենք», - համարում է Միլոնովը:

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանում նշվում է Սահմանադրության Օրը:   Երկրի հիմնական օրենքն ընդունվել է  1993-ի հանրաքվեի ընթացքում: Սահմանադրության 13-րդ հոդվածն ասում է, որ ոչ մի գաղափարախոսություն չի կարող հաստատվել որպես պետական կամ պարտադիր:  14-րդ հոդվածում նույն բանն ասված է կրոնի մասին:  

Վիտալի Միլոնովը համարվում է ավանդական արժեքների համար պայքարող մարտիկ: Մասնավորապես, նա է այն օրենքի հեղինակը, որը Ռուսաստանում արգելում է գեյ-քարոզչությունը: