Ռուսաստանի ԱԳն-ն համարում է, որ Էր Ռիյադում կայացած բանակցություններում սիրիական ընդդիմություննամբողջովին չէր ներկայացված: Արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաեւ համարում է, որ բանակցային սեղանի շուրջ ներկա էին ահաբեկչական կազմակերպությունները: Նախարարությունը նման հայտարարություն է հրապարակել դեկտեմբերի 12-ին:
«Սիրիական ընդդիմությունը Էր Ռիյադում ամենեւ ին էլ ամբողջությամբ չէր ներկայացված, ինչը չէր կարող չանդրադառնալ նաեւ մասնակիցների կողմից ընդունված ամփոփիչ հայտարարության բովանդակության վրա»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանմեջ: Մասնավորապես, փաստաթղթում թվարկված են քրդական միավորումները՝ Ժողովրդավարական միության կուսակցություն, Սիրիայի հյուսիսի տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց բանակցություններին չէին հրավիրվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով: « Քրդերին հրավիրելու դեպքում Անկարան սպառնացել էր Էր Ռիյադ չթողնել Ստամբուլում տեղակայված «Սիրիական հեղափոխության ուժերի ու ընդդիմության ազգային կոալիցիային»,- ասված Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:
«Ընդդիմադիրների զգալի մասը, այդ թվում «Կահիրեի պլատֆորմայի» վրա կանգնածները, որոշել են բոյկոտել միջոցառումը, պատճառաբանելով, որ չեն ուզում ծայրահեղականների ու ահաբեկիչների հետ մեկ սեղանի շուրջ նստել»,- համարում են Մոսկվայում: ԱԳՆ-ն նկատում է, որ Էր Ռիյադում հանդիպման էին եկել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Ջեյշ ալ Իսլամը», «Ահրար աշ Շամը»: ՌԴ Արտաքին քաղաքականության գերատեսչությունը նշում է, որ առաջին խմբավորումը գնդակոծել էր Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը, իսկ երկորրդն էլ «Ֆրոնտ Ան Նուսրա» կազմակերպության հետ միասին նույն ահաբեկչական կառույցին են պատկանում:
«Մենք առաջվա պես վստահ ենք, որ Սիրիայում քաղաքական գործընթացից պետք է բացառվեն տարատեսակ ահաբեկիչները »,- նշում է ԱԳՆ-ն: « Էր Ռիյադում կայացած հանդիպման արդյունքները դիտարկում ենք որպես այդ ընդհանուր խնայատուփում արված ավանդ»,- շեշտում է արտաքին քաղաքականության գերատեսչությունը:




























