Իրաքի Մոսուլ քաղաքին կից Բաշիկայի շրջան ներխուժած թուրքական զինուժի դեմ Իրաքի մի քանի քաղաքներում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Իրաքի Բասրա եւ Բաբիլ քաղաքներում Թուրքիայի ռազմական ներխուժման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Բողոքի ակցիաների ժամանակ ելույթ է ունեցել Շիա Բեդիր բրիգադների հրամանատար Հադի Ամիրը, ով հայտարարել է, թե Թուրքիայի տանկերը թուրքերի գլխին են պայթեցնելու։
Իսկ Բաղդադում տեղի ունեցած բողոքի ակցիա ժամանակ այրել են Թուրքիայի դրոշներն ու հակաթուրքական կարգախոսներ հնչեցրել։
Նշենք, որ Թուրքիայի 600 հոգանոց զորախումբ է ներխուժել Իրաքի Բաշիկայի շրջան։ Իրաքի իշխանությունները պահանջում են հեռացնել թուրքական ուժերին, իսկ Թուրքիան պնդում է, թե այդ զորքերը պատերազմելու համար չեն, այլ զինվորական կրթություն են տալիս ահաբեկիչների դեմ կռվող Իրաքի Քուրդիստանի զինվորներին։





























