Ռուսաստանն ու Թուրքիան պետք է «կրքերի բորբոքումը» հաղթահարելու հնարավորություն գտնեն ու գոնե կես քայլով ընդառաջ գնան իրար, որպեսզի երկրների միջեւ լավ հարաբերությւոնները վերականգնվեն: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Թուրքմենստանի չեզոքության 20 -ամյակին նվիրված միջազգային համաժողովի ընթացքում:

Բելառուսի առաջնորդի կարծիքով, «այս բուռն աշխարհում սխալներն անխուսափելի են, դրան ք ոչ թե լարել է պետք, այլ լուծել»: «Դա վերաբերում է նաեւ Ռուսաստանի ու մեզ համար բարեկամական Թուրքիայի միջեւ վերջերս կատարված միջադեպին»,- համարում է Լուկաշենկոն: «Պետք է հաղթահարել կրքերի զանազան բորոբոքումները ու գոնե կես քայլով իրար ընդառաջ գնալու հնարավորություն գտնել»,- հայտարարել է նա:

«Եվ խնդիրը կլուծվի, կվերականգնվեն այն բարի ու մտերմական հարաբերությունները, որոնք եղել են ու դեռ պարտադիր կլինեն այդ ժողովուրդների ու պետությունների միջեւ»,-հավելել է Բելառուսի նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը: