Ամուր անունով վագրը, քաղցած մնալով կուտի  Թիմուր անունով այծին: РСН –ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել կենդանաբան գիտնական, «Կենդանիների աշխարհում» հաղորդման վարող Նիկոլայ Դրոզդովը:

«Այծի համար որոշակի ռիսկ կա, հանկարծ վագրը կցանկանա ուտել իրեն, ասենք մեկ ժամով ուշանան կենդանաբանական այգու աշխատակիցները»,-ենթադրել է նա:

Դրոզդովի խոսքով, կենդանիների միջեւ բարեկամությունը մարդկային երեւակայության արդյունք է: «Այծը կարոտից չի կերել ու չի խմել», սա եւս մարդկային երեւակության արդյունք է»,-վստահ է 78-ամյա Դրոզդովը:
Շատ փորձագետներ են կանխատեսել, որ արդյունքում Ամուրը կուտի Թիմուրին, հիշեցնում է Lenta-ն:

Թիմուրն ու Ամուրն ապրում են Պրիմորիեի սաֆարի այգում: Նրանց բարեկամության մասին հայտնի է դարձել նոյեմբերի 26-ին, երբ այծին բերել են վագրի մոտ, որ ուտի, սակայն վագրն այդպես չի վարվել: Կենդանիները ընկերացել են եւ մինչ օրս միասին ժամանակ են անցկացնում: Այդ երեւույթի մասին ֆիլմ են նկարել:

Հետագայում նրանց կառանձնացնեն, քանի որ վագրի մոտ «հարսնացու» են բերելու: