Հակասոցիալական եւ ագրեսիվ պահվածք ունեցող դեռահասների ուղեղում քիչ է մոխրագույն նյութը, որը պատասխանատու է որոշումների ընդունման համար: MedDaily-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բիրմենգեմի համալսարանի գիտնականները:
Մասնագետները վերլուծել են վարքագծի խնդիրներ ունեցող 394 դեռահասի եւ այդպիսի խնդիրներ չունեցող 350 դեռահասի ուղեղի սքանավորման տվյալները: Հետազոտությունը ցույց է տվել, որ փորձնական խմբի մասնակիցների ուղեղում մոխրագույն նյութն ավելի քիչ է:
Հետագայում գիտնականները ծրագրում են պարզել, արդյո՞ք ուղեղի այս առանձնահատկության վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են մոր կողմից հղիության ժամանակ ծխելը, հոգեակտիվ նյութերի օգտագործումը եւ վաղ մանկության տարիներին դաժան վերաբերմունքը:



























