Արգենտինայում MTV հեռուստաալիքի ռեալիթի-շոուի նկարահանող խմբին փոխադրող ուղղաթիռը կործանվել է: Այս մասին հաղորդում է AP-ն:
Bell 206 ուղղաթիռը կործանվել է Մենդոսա նահանգի ջրամբարի շրջանում, մայրաքաղաք Բուենոս Այրեսից շուրջ 1000 կմ հեռավորությամբ:
Նահանգի անվտանգության նախարար Հիաննա Վերնյերայի խոսքով, զոհվել են օդաչուն եւ տեխնիկը: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ուղղաթիռում այլ ուղեւորներ են եղել: Փրկարարները փորձում են գտնել ուղղաթիռի բեկորները, որոնք գտնվում են ջրում, 60 մետր խորությամբ:
Պատահարի պատճառները պարզվում են: MTV-ի ներկայացուցիչներն առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից:



























