Քուվեյթի Վերաքննիչ դատարանը չեղարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղական բջջի առաջնորդի մահվան դատավճիռը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական մամուլին:

Էլ-Քուվեյթի կենտրոնում շիաների մզկիթում իրականացված ահաբեկչության գործով դատավարությունը սկսվել է օգոստոսին: Հիշեցնենք. ահաբեկչության հետեւանքով 26 մարդ էր զոհվել, 227-ը՝ տուժել: Գործի շրջանակում 29 մարդ էր ձերբակալվել, որոնցից 14-ը հետագայում ազատ է արձակվել՝ ահաբեկչությանը մասնակցություն չունենալու հիմքով:

Ձերբակալվածներից 7-ին դատապարտել էին մահվան, 8-ին՝ մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկման:

Մահվան դատավճիռն ուժի մեջ են թողել միայն մեկ մեղադրյալի նկատմամբ: Այսպես կոչված Քուվեյթում «ԻՊ-ի կառավարչի» մահապատիժը փոխարինվել է 15 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ազատ են արձակվել նաեւ խմբավորման առաջնորդի դուստրը եւ մեքենայի վարորդը, որով մահապարտ-ահաբեկիչը մզկիթ է եկել: