Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում WalMart սուպերմարկետում փոխհրաձգություն է տեղի ունեցել:

ABC News-ի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ի երեկոյան, զինված տղամարդու եւ ոստիկանների միջեւ: Նախնական տեղեկություններով, անհայտ անձը, որի մոտ մի քանի ատրճանակ եւ հրացան է եղել, կրակ է բացել խանութում: Դեպքի վայր ժամանած իրավապահները պատասխան կրակ են բացել եւ վիրավորել տղամարդուն:

Չի նշվում, արդյո՞ք փոխհրաձգության հետեւանքով խանութի այցելուների շրջանում տուժածներ կան:

Նույն օրը նման միջադեպ է գրանցվել Պիտսբուրգում: Ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից արձակված կրակոցների հետեւանքով 4 մարդ է վիրավորվել, որոնցից երկուսը՝ 11 եւ 13 տարեկան երեխաներ, ծայրահեղ ծանր վիճակում են: