Ռուսաստանում Ստավրոպոլի երկրամասում թեթեւ շարժիչով ինքնաթիռի կործանման հետեւանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության ներկայացուցչի տեղեկացմամբ, պատահարի վայրում օպերատիվ ծառայողներ են աշխատում:

Ինքնաթիռը կործանվել է Սուվորովսկայա բնակավայրից ոչ հեռու: