Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 13-ին,  քննվում է  «Հայ ազգային կոնգրեսի» դիմումը՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

«Հայ ազգային կոնգրեսի» դիմումն ընթերցելու ընթացքում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդմիջեց այն՝ նշելով, որ անհրաժեշտություն չկա այն ընթերցելու, քանի որ հանձնաժողովի անդամներն արդեն ընթերցել են եւ ծանոթ են դրա բովանդակությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին դուր չեկավ Տիգրան Մուկուչյանի այս առաջարկը, նա նշեց, որ դիմումն ընթերցվում է ուղիղ հեռարձակմամբ հետեւողների համար եւ այն չընթերցելը սխալ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմերի 12-ին,  մերժել է ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության առաջարկը՝ հանրաքվեի արդյունքների ամփոփման ժամկետը հետաձգելու մասին: