Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՀԱԿ դիմումի՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 3 միջնորդություն ներկայացրեց հանձնաժողովին, որոնցից մեկով հորդորում էր թույլ տալ նիստին ներկա գտնվել լրատվամիջոցների ներկակացուցիչներին եւ նիստի վերջում տրամադրել տեսաձայնագրությունը և ապահովել դահլիճում իրենց կողմից ներկայացված տեսանյութերի հեռարձակումը:

Կենտրոնական հանրաքվեի հանձանաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հավատագրված լրագրողները մուտքի որևէ խնդիր չունեն, կարող են մասնակցել, իսկ նիստերի տեսագրությունը նիստից հետո տեղադրվում է ԿԸՀ կայքում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԿԸՀ-ում քննվում է  «Հայ Ազգային Կոնգրեսի» դիմումը՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: