Դեկտեմբերի 6-ին հայ ժողովուրդը զանգվածաբար գնացել եւ դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Այդ մասեին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՀԱԿ դիմումի՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նա ներկայացրեց այն բոլոր փաստարկները, որոնցով պահանջում են անվավեր ճանաչել Սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Նա նշեց, որ ԿԸՀ  ներկայացվել է 193 ընտրատեղամասերի վերաբերյալ խախտումներ, որը նշանակում է, որ եղել է  լավ կազմակերպված համակարգային գործընթաց, որի նպատակը  եղել է ստանալ իշխանությունների համար ցանկալի արդյունք. «Դուք հիմա այն դատավորի կեցվածքում եք, որի աչքի առաջ սպանություն են գործում, բայց ինքն ասում է՝ պետք է հետաքննությունը պարզի ինչ է եղել: Սա ծանր հանցագործություն է ժողովրդի նկատմամբ»:

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ  պաշտոնապես  հայտարարված հանրաքվեի արդյունքներն իրականության հետ որեւէ կապ չունեն, քանի որ դեկտեմբերի 6-ին հայ ժողովուրդը զանգվածաբար գնացել եւ դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԿԸՀ-ում քննվում է  «Հայ Ազգային Կոնգրեսի» դիմումը՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: