Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկանում ենք ՏԿԱԻՆ կայքից, ահազանգը ստացվելէ ժամը 10.56-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի շքամուտքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.06-ին, մարվել` 11.20-ին:
Մ. Մ.-ին պատկանող տան շքամուտքում (30 քմ) ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր (2-ական բազմոց եւ բազկաթոռ), մասամբ՝ գորգ (2 քմ), երաժշտական կենտրոն եւ միկրոալիքային վառարան:



























