Հյուսիսային Կորեան կարող է ջրածնային ռումբ ունենալ, որի վկայությունը 2013 թվականին միջուկային փորձարկման ժամանակ ուրանի լիցքի օգտագործումն է: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական տեղեկացված աղբյուրի:

Աղբյուրի փոխանցմամբ, առաջին երկու փորձարկումների ժամանակ պլուտոնիումի լիցք է օգտագործվել, իսկ երրորդ փորձարկման ժամանակ՝ ուրանի:

Ավելի վաղ զորամասեր այցելությունների ժամանակ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան վերածվել է «միջուկային հզոր տերության, որն ունակ է սեփական ատոմային եւ ջրածնային ռումբերը կիրառել երկրի պաշտպանության համար»:

Հյուսիսային Կորեան արդեն երեք անգամ՝ 2006, 2009 եւ 2013 թվականներին ատոմային պայթյուններ է իրականացրել: