Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում (Քալիֆորնիայի նահանգ) լքված տանը հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տան դռներն ու պատուհանները փակված են եղել փայտերով, եւ ներսում գիշերող անտուն արդիկ չեն կարողացել ժամանակին դուրս գալ: Արդյունքում 5 մարդ է մահացել:
Հրշեջներին հաջողվել է շենքից դուրս բերել 6 մարդու, 6-րդ անձի վիճակը ճշտվում է: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:



























