Ֆիլիպիններում երկուշաբթի օդերեւութաբանական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղի մասնագետներին, դա պայմանավորված է «Նոնա» թայֆունի մոտեցմամբ։

Սորսոգոն նահանգում, որը գտնվում է Լուսոն կղզու հարավում, հորդառատ տեղումներ են սպասվում։ Ավելի վաղ մի քանի շրջանում փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել։

Իշխանությունները բնակիչներին կոչ են անում հնարավորության դեպքում էվակուացվել։

Ներկայումս մասամբ կաթվածահար է ծովային հաղորդակցությունը։