Համացանցում հայտնվել է Բելգիայում բնակելի տանը տեղի ունեցած խոշոր պայթյունի տեսանյութը։ Միջադեպը, որի պատճառով տուժել է 11 մարդ, տեղի է ունեցել Վերվիե քաղաքում։
Դեպքի վայրում նկարահանած կադրերում երեւում է, որ փլուզվել է շինության 3 հարկերի ճակատամասը, փոխանցում է RG-ն։
Նախնական վարկածի համաձայն՝ միջադեպի պատճառը եղել է գազի արտահոսքը։ Մանրամասները պարզվում են։



























