Քալիֆորնիայում անհայտ անձինք կեղծ ձեռքի նռնակ են նետել մզկիթի վրա, նաեւ փոքրիկ բալոնով ներկել են մզկիթի մուտքի դուռը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC-ն:
Մզկիթի շենքում գտնվողներին տարհանել են, դեպքի վայր է ժամանել սակրավորների հատուկ խումբը:
Ներկի փոքրիկ բալոնի օգնությամբ անհայտ անձինք դռան վրա գրել են «Հիսուս»: Ավելի ուշ նմանատիպ գրություն է հայտնաբերվել նաեւ քաղաքի մեկ այլ մզկիթի դռան վրա: Այս պահին պարզվում են տեղի ունեցածի մանրամասները, ոստիկանները կատարվածը համարում են ատելության հողի վրա կատարված արարք:



























