Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում դեկտեմբերի 13-ին ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավոտվթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է առնվազն 5 մարդ: Բրազիլիայի ոստիկանությունից հայտնել են, որ ավտոբուսի վարորդը չպարզված հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել բետոնե պատին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավտովթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսը մտել է թունել:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: