Պետական ծրագրերով Հայաստան ներկրվող մի շարք դեղամիջոցներ ազատվել են շրջանառության գրանցման համար վերահսկիչ կնիքների պարտադիր պահանջից։ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 3։ Եվս 12-ը ձեռնպահ են մնացել։

Առաջարկվում է վերահսկիչ կնիքներ չկիրառել ինսուլինի, հոգեակտիվ դեղերի եւ թմրանյութերի համար առհասարակ, ինչպես նաեւ մանրածախ վաճառքի համար չնախատեսված պատվաստումների համար։

Այս դեղամիջոցները Հայաստան են ներկրվում պետական ծրագրերի շրջանակներում, ինչը եւ բավարար երաշխիք է տալիս դրանց որակի եւ օրինական գնման համար։