Նոր տարվա նախաշեմին Երեւանի տոնավաճառներում եւ սուպերմարկետներում արդեն 10 տոկոս գնաճ կա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Սպառողների ազգային ասոցիացիաի»  նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ գնաճը կհասնի 20 տոկոսի: 

«Հիմնականում այն ապրանքներն են թանկանում, որոնք կապ ունեն Նոր տարվա սեղանի հետ՝ հատկապես ընդեղենը: Թանկացումները նոր են սկսվելու, խոզի ազդրի գինը քսան տոկոսով է թանկանում, մյուս ապրանքները մոտավորապես տասը տոկոսով»,-ասաց Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ այս տարին վատ առումով բացառիկ է լինելու, քանի որ ապրանքների գնի վրա ազդեցություն կունենա նաեւ էլեկտրաէներգիայի թանկացումը:

Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում վերահսկողություն չկա, Կենտորանական բանկն ու Ազգային վիճակագրական ծառայությունը պետք է վերահսկեն շուկան, որը չի արվում: