Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Երեւանի Շարուրի փողոցի թիվ 12 հասցեի մոտ անձը չպարզված մոտ 65 տարեկան տղամարդու ավտովրաերթի հետեւանքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դեկտեմբերի 12-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տուժողը ժամը 04.30-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տղամարդու ինքնությունը պարզվել է՝ 1958 թ. ծնված Գագիկ Խաչատրյան:
Կատարվում է նախաքննություն:



























