Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Եվրոպայի խորհրդի «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի» կոնվենցիան, որը ստորագրվել է Մոսկվայում։
Փաստաթուղթը նախատեսում է կանխել դեղամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Այդ նպատակով Կառավարությունն արդեն մի քանի ամիս պատրաստում է «Դեղերի մասին» օրենքի նոր նախագիծը եւ այլ իրավական ակտեր։




























