«Նոր Հայաստան» շարժումը, որը դեմ է հանդես գալիս սահմանադրական փոփոխություններին, մի շարք միջոցառումներ կկազմակերպի երկրի հարավում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Նոր Հայաստանը», որը ցանկանում է ազատվել իշխող ռեժիմից, հայտարարել է առաջիկա օրերին իր գործողությունների մեկնարկի մասին:

Մասնավորախպես, դեկտեմբերի 16-ին նրանք հանդիպումներ կունենան Կապանի, Սիսիանի եւ Եղեգնաձորի բնակիչների հետ, իսկ Գորիսում տեղի կունենա երթ Սյւոնիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ:

«Դեկտեմբերի 18-ին մենք կհավաքվենք Երեւանի Ազատության հրապարակում: Մենք թույլ չենք տա, որպեսզի ռեժիմը մարսի կեղծված հանրաքվեն: Թույլ չենք տա իշխանությանը մարսել այն»,-հայտարարել է Փոստանջյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: