Հանրաքվեի ժամանակ տարբեր խախտումների հետ կապված հարուցվել է 17 քրեական գործ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

Նա Երեւանում եւ մարզերեւմ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել:

Ըստ այդմ, հանրաքվեի օրը և դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ` լրատվմիջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվելէ տարբեր բնույթի 452տեղեկատվություն: 

ՀՀ ոստիկանությունում հիշյալ տեղեկատվությունը խմբավորվել է ըստ փուլերի՝

Քարոզչության ընթացքում – 25

Քվեարկության օրը և դրանից հետո - 427

Ըստ տարածքների

Երևան քաղաք – 292

մարզեր – 160

Ըստ ընտրախախտումների տեսակների`

 - լրատվամիջոցի ներկայացուցչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը - 98

- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը - 160

- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը - 43

- նյութապես շահագրգռելը– 17 (ընտրակաշառք)

- քվեաթերթիկի դուրսհանում - 7

- կնիքի պահպանման սահմանված կարգի խախտում, փաստաթղթի կորուստ- 6

- խուլիգանական արարք, սպառնալիք, բռնություն, ծեծ - 16

- ընտրացուցակների անճշտություն – 15

- հանձնաժողովի անդամի կողմից ընտրախախտում կատարելը – 25

Ըստ նյութերի շարժի

- նախապատրաստվում են նյութեր – 97,

- քրեական գործի հարուցումը մերժված նյութեր – 153, որից`

  հանցագործության դեպքի բացակայությամբ – 137

  արարքում հանցակազմի բացակայությամբ - 16

- եզրակացությամբ անհետևանք թողնված նյութեր – 29,

- ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե -  166,

- ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն - 7

- հարուցված քրեական գործեր –  17 (9-ը ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով),որից 11-ը ՀՀ քննչական կոմիտեի կողմից, այդ թվում` Շենգավիթ – 1` ոստիկանության նախապատրաստած նյութերով, Կենտրոն – 5` 4-ը ոստիկանության նախապատրաստած նյութերով, Նոր-Նորք – 1, Մալաթիա – 1, Լոռի – 2,  Վայոց Ձոր – 1` ոստիկանության նախապատրաստած նյութերով, իսկ 6-ը` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից (3-ը ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով):

Նշվածներից 10-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), 7-ը` 149-րդ (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) հոդվածներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է78 տեղեկությունAnchor, որոնցից 31-ի վերաբերյալ տարբեր աղբյուրներից արդեն իսկ ստացված տեղեկություններով կատարվել ու կատարվում են քննություններ, մնացած 47-ը ուսումնասիրվում են և առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դրանց ընթացք կտրվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: