Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարողացել է օգնել հարյուր հազարավոր փախստականների եւ դրանով հաստատել գերմանացի հզորագույն քաղաքական գործիչներից մեկի իր հեղինակությունը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Financial Times-ը։

Հոդվածագրի կարծիքով Մերկելի պատմական ներդրումը կրելի է համեմատել նրա նախորդի՝ Հելմութ Քոլի ավանդի հետ, որը կարողացավ  օգնել Գերմանիայի վերամիավորմանը եւ ստեղծել եվրոն։

Փախստականների հոսքի պատճառով Մերկելը հաճախ է ենթարկվում սուր քննադատության, այդ թվում՝ իր կուսակցության շարքերից, նշում է պարբերականը։

Քաղաքական լրագրող Թոմաս Շմիդթի խոսքով՝ ներկայումս Մերկելը ձգտում է ստեղծել նոր, ավելի գեղեցիկ, պակաս միատարր եւ բավական ուժեղ հանրապետություն, եւ եթե դա նրան հաջողվի, նա կհաստատի Գերմանիայի հզոր կանցլերի իր կարգավճակը։

Financial Times-ի հոդվածագիրը նշում է, որ կանցլերի գործողությունների արդյունքում Գերմանիան այլեւս երբեք առաջվանը չի լինի։ Բարեբախտաբար թե դժբախտաբար Մերկելը կարողացել է վերաձեւափոխել կոնտինգենտը եւ անջնջելի հետք թողնել պատմության մեջ, նշում է պարբերականը։