Միգրացիոն ճգնաժամի պատճառով, որին բախվել են Եվրոպական Միության երկրները, Գերմանիայում գործազորւկների թիվը կաճի 376 հազարով: Այս մասին ասված է գերմանական Կիլ քաղաքի համաշխարհային տնտեսության ինստիտուտի պատրաստած զեկույցում: Այդ զեկույցից հատվածներ է ներկայացնում Bild թերթը:

Վերջին տվյալներով, Գերմանիայում ներկայումս ապրում է 2,6 մլն գործազուրկ: Այս ցուցնաիշը ամենացածրն է Գերմանիաների միավորումից հետո վիճակագրական ողջ պատմության ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս տարի Գերմանիա ժամանած փախստականների թիվն արդեն անցել է մեկ մլն-ից: Կառավարության ներկայացուցիչները հրաժարվում են որեւէ սահմանափակում մտցնել այս հարցում, բայց միաժամանակ նշում են, որ երկարաժամկետ հեռանկարում միգրանտների նման հոսքի խնդիրը հնարավոր չի լուծել:

Գերմանիայի կառավարությունը բազմիցս նշել է, որ օտարերկրացիներին պետք է ինտեգրել գերմանական հասարակությունում, այդ թվում աշխատանքի շուկայում: