Կասկածում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այս տարի տեղի կունենա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Շուշան Խաթլամանջյանը:
Բայց եթե ենթադրենք, որ այն կկայանա, իրավիճակը դրանից չի բարելավվի, ամփոփել է նա: «Որովհետեւ Արեւմուտքը Թուրքիայի հանդեպ ոչ մի գործողություն չեն իրականացնի, Թուրքիայի սադրանքներն անպատիժ են մնում: Տպավորություն է ստեղծվում, որ նպատակը քաղաքական իրավիճակը ինչ-որ լարվածության կետի հասցնելն է»,-նշել է Շուշան Խաթլամաջյանը:
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը, ըստ քաղաքագետի, այդ ռազմավարության մեկ էջն է: Նրա խոսքով, Թուրքիան միշտ փորձել է սադրիչ գործողություններով Ռուսաստանին ծուղակը գցել:
«Թուրքիան ցույց է տվել, որ այնքան էլ չի գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հայաստանի համար իրավիճակը նույնպես հեշտ չէ, քանի որ Թուրքիան փաստացի հարձակվել է մեր ռազմավարական դաշնակցի վրա: Դա կարող է հանգեցնել փոքր զինված բախման, սակայն լայնամասշտաբ պատերազմի մասին դեռ վաղ է խոսել»,-ամփոփել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել մինչեւ տարեվերջ:




























