Սիրում եմ աշխատել հարազատների հետ, որովհետեւ նրանք երբեք հուսախաբ չեն անում եւ իրենք իրենցից չեն գողանում: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանը:
«Հարազատները ողջ հոգով ցավում են գործի համար: Հարազատների հարցում իմ բախտը միանշանակ բերել է»,-ասել է Կարապետյանը:
Նա նաեւ նշել է, որ սկսել է «Տաշիր»-ի բաժանումն իր զավակների միջեւ:
Հարցին, թե ընկերության որքան բաժինն է տալու զավակներին, Կարապետյանը պատասխանել է. «Կյանքը ցույց կտա: Ամեն ինչ կախված կլինի նրանցի, թե ինչպես նրանք կաշխատեն: Իմ երեխաները պատասխանատու են ընկերությունում տարբեր ությունների համար: Ավագ որդիս՝ Սարգիսը, ինչպես ասացի, ղեկավարում է ընկերության զարգացման ոլորտը, դուստրս՝ Տաթեւիկը՝ զարգացնում է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը եւ պատասխանատու է ինովացիոն սեկտորի համար, իսկ կրտսեր որդիս՝ Կարենը, ՄԳԻՄՕ-ի ուսանող է եւ նույնպես, հույս ունեմ, շուտով կգա հորն օգնելու»:



























