«Տաշիր» խմբի տարվա արդյունքներով մենք զգալի աճ ենք ակնկալում: Եթե հաշվի առնենք նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ շահույթը կավելանա առնվազն 30 մլրդ ռուբլով: Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում հայտնել է խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը, մեկնաբանելով Forbes–ին, որը նրա անցած տարվա շահույթը 135 մլրդ ռուբլի էր գնահատել:
«Մենք ուղղահայաց կառավարում ունենք՝ տասը փոխնախագահներից յուրաքանչյուրը առանձին ուղղություն է ղեկավարում ու ստեղծում իր թիմը: Այո, ես անձամբ եմ մասնակցում կարեւոր նախագծերի ու որոշումների ընտրությանը»,- նշեց նա:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք շահույթի կեսից ավելին դիվելոփմենթն է ապահովելու Կարապետյանը նշեց . « Այո, դիվելոփմենթը խմբի կառուցվածքի զգալի մասն է կազմում: Սակայն վերջին տարիների միտումը հանգեցրել է նրան, որ էներգետիկայի մասնաբաժինը աստիճանաբար ավելանում է, իսկ վերջին տարիներին մենք շատ գումարներ են ներդրել այդ ոլորտում»:
Կարապետյանը նաեւ նշեց, որ դիվելոփմեթը բիզնեսի այն ուղղությունն է, որն ամենից շատ է իրեն դուր գալիս: «Մենք , որպես ամբողջական ցիկլով աշխատող ընկերություն, համալիր մոտեցում ունենք անշարժ գույքի օբյեկտների իրացմանը՝ շինարարությունից սկսած մինչեւ հետագա կառավարում: Այս տեսակետից յուրահատուկ իմաստ ունի, երբ դու ինչ -որ բան զրոյից ես ստեղծում ու զարգացնում»:



























