Այս տարի 40 տոկոսով կրճատվել է Հայաստանից գինու արտահանումը: Այդ մասին դեկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսին հայտնել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Դա նշանակում է, որ եկող տարի, որքան էլ ջանա կառավարությունը, գյուղացու արտադրանքը չօգտագործված է մնալու:  «Հայաստանում գյուղատնտեսական տարին արդյունավետ էր, սակայն  գյուղատնտեսության զարգացման համապարփակ ծրագիր չունենք, այդ պատճառով չենք կարողանում դուրս գալ շուկաներ, որոնք մեզ ուղղակի ձրի են տրվում: Նոր շուկա դուրս գալը հեշտ գործ չէ: Այս պահին, երբ մեզ համար բացվել է ռուսական հսկայական շուկան, մենք պատրաստ չենք համապատասխան արտահանում իրականացնել, իսկ երբ պատրաստ լինենք, շուկան արդեն զբաղված կլինի», - ընդգծել է Լյովա Խաչատրյանը: