Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը ICE Futures բորսայում նվազել է 2 տոկոսով՝ հասնելով 36,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց՝ 2008 թվականից հետո առաջին անգամ հաղթահարելով 37 դոլարի սահմանագիծը:
Բացի այդ, WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1,5 տոկոսով՝ հասնելով 34,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, որը 2009-ի փետրվարի նվազագույնն է՝ «հաղթահարելով» 35 դոլարի սահմանագիծը, հաղորդում է Gazeta-ն:
Նավթի գները արագացրել են անկումը դեկտեմբերի 4-ին ՕՊԵԿ-ի նիստից հետո: Նիստի արդյունքում որոշվել է չավելացնել նավթի արդյունահանման քվոտան եւ պահպանել օրական 30 մլն բարելի մակարդակը:
Ռուբլին նույնպես արժեզրկվում է նավթի գների անկման ֆոնին: Այսպես, դոլարի փոխարժեքը հասել է 70,785 ռուբլու, ինչը 38 կոպեկով բարձր է առավոտյան սակարկությունների մակարդակից: Եվրոյի փոխարժեքը հասել է 77,736 ռուբլու՝ թանկանալով 54 կոպեկով:



























