Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը ճիշտ քայլ էր: Այդ մասին նա հայտնել է դեկտեմբերի 14-ին Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության կոնգրեսի ընթացքում, որը տեղի է ունեցել Կարլսրուհեում:
ԵՄ-ը միասնական գործեց Ռուսաստանի դեմ` նրան պատժամիջոցներ պարտադրելով, եւ ասվեց, որ պատժամիջոցները հանելու համար անհրաժեշտ է, որ իրագործվի Մինսկի համաձայնագիրը,- ասել է Մերկելը, որը ՔԴԿ-ի առաջնորդն է:
«Դա ճիշտ արձագանք էր: Մեր սկզբունքները պիտի հարգվեն»,-ամփոփել է կանցլերը:




























