Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 12.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի տներից մեկի պատուհանից երեւում է, որ քաղաքացին ընկած է հատակին եւ չի արձագանքում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերել են 83-ամյա Յ. Ս.-ի դին: