Չինաստանի Ֆուչժոու քաղաքի օդանավակայանում հրշեջ հաշվարկը սխալմամբ փրփուրով է պատել Boeing 737-800 օդանավը, որի անձնակազմը պատրաստվում էր թռիչքի։

Ինչպես հայտնում է «Բեյցզին ցիննյանբաո» թերթը, շարժիչի փոխարինելու համար անհրաժեշտ է ծախսել 120 մլն յուան (18.6 մլն դոլար)։

«Փրփուրը լցվել էր շարժիչի մեջ եւ հանգեցրել լուրջ խոտանի։ Շարժիչը փոխելու համար մոտ մեկ շաբաթ է անհրաժեշտ»,- ասված է Fuzhou Airlines ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։

Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել թյուրիմացության պատճառով. հրշեջները տագնապ էին ստացել այն մասին, որ հրդեհվել է Air China ընկերության օդանավը։ Հրշեջները սխալմամբ մոտեցել էին սարքին շարժիչով օդանավին եւ սկսել «մարել» այն։

Միջադեպի պատճառով օդանավի աշխատանքը 1,5 ժամով դադարեցվել է։