Նովոսիբիրսկի մարզի Բոլոտնոյե քաղաքից հինգերորդ դասարանցի Մարիա Կոտովան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հեծանիվ է նվեր ստացել: Այդ մասին տեղեկացնում է շրջանային կառավարության կայքը:
«Որոշ ժամանակ առաջ, աղջիկը Ռուսաստանի Դաշնության նախագահին նամակ էր գրել Նոր տարվա բարեմաղթանքներով: Այսօր նահանգապետ Վլադիմիր Գորոդեցկին երկրի նախագահի անունից աղջկան է հանձնել երկար սպասված նվերները», - նշվում է հաղորդագրության մեջ: Աղջկան նաեւ հրավիրել են մասնակցելու Մոսկվայում Կրեմլյան տոնածառին, տեղեկացնում է Lenta-ն:
Նշվում է, որ աղջիկը «գերազանց» է սովորում հինգերորդ դասարանում, ինչպես նաեւ հաղթել է տարբեր օլիմպիադաներում: Բացի այդ, երգի ու պարի է գնում:
Վլադիմիր Պուտինը հաճախ է նվերներ տալիս երեխաներին: Դեմտեմբերին ՌԴ նախագահը Խակասիայից Օլգա Մարուշչենկոյին խակսի քոթոթ էր նվիրել, իսկ հուլիսին ղրղզ աշակերտուհի Դաշա Յաիցկայային` նյուֆաունդլենդ քոթոթ, հունիսին լաբրադոր էր փոխանցել Տուլայի յոթամյա բնակչուհի Էվելինա Սավուշկինային, իսկ փետրվարին շոտլանդական կախականջ կատվի ձագ էր նվիրել 10-ամյա Վերոնիկա Բեզուգլովային Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքից:




























