Արգենտինայի Սալտա նահանգում ժանդարմերիայի ավտոբուսը ընկել է առուն։ Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։

Պարբերականի տեղեկություններով, զոհվել է առնվազն 41 մարդ, մոտ մեկ տասնյակը վիրավորվել է։ Վիրավորված զինծառայողներին հիվանդանոց են տեղափոխել։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ ուրիշ ավտոբուսներում գտնվող ժանդարմները։

TN-ը պարզաբանում է, որ երեք մեքենաներից բաղկացած շարասյունն անցնելիս է եղել 10 մ խորությամբ առվի վրա գցած կամուրջով։ Տեղի լրագրողներից մեկի խոսքով՝ միջադեպի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը, փոխանցում է Lenta-ն։