Մայրաքաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ուրիշի փոխարեն քվեարկություններ են եղել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին գրանցված արդյունքներին:
«Երեւանում, որտեղ կարողացել ենք հետեւել հանրաքվեի ընթացքին, գրանցվել են ընտրախախտումներ, հատկապես ուրիշի փոխարեն քվեարկություններ: Մարդիկ բացակայում են Հանրապետությունից, մարդիկ մահացել են, մարդիկ ժամանակավոր գտնվում են այլ երկրում. նրանց փոխարեն քվեարկել են: Օրինակ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու եղբայրն այդ օրը գտնվում էր Մոսկվայում գործուղման, եւ նրա փոխարեն քվեարկել են»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ այս հանրաքվեի ընթացքում իրենց հաջողվել է որոշ չափով տեսնել ընտրացուցակները, թե ովքեր են քվեարկել, ովքեր՝ ոչ:
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ն ստացել էր ավելի քա 63 տոկոս ձայն:




























