Երեւանի Ազատության հրապարակից քիչ առաջ բերման է ենթարկվել դեկտեմբերի 1-ից նստացույց անող, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման մասնակից Արամ Թարվերդյանը:
Ըստ «Նոր Հայաստան» շարժման «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրության՝ նրան բերման են ենթարկել 27 օր հացադուլ արած Հայկ Կյուրեղյանի լուսանկարով պաստառ ցուցադրելու համար։




























