Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում առաջինն է՝ իրականացված ներդրումների ծավալով: Տեղեկատվության հիմքում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահանջով բջջային օպերատորների հրապարակած տվյալներն են՝ ներառյալ իրականացրած ներդրումները: Դրանք ընդգրկում են 2013 թ.-ի առաջին եռամսյակից մինչեւ 2015թ.-ի երրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածը:
Նշված ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 28,1 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել, ինչը կազմում է բջջային հաղորդակցության ոլորտի բոլոր ընկերությունների կողմից կատարված 50 միլիարդ դրամի համախառն ներդրումների ծավալի ամենախոշոր մասնաբաժինը՝ 55,8%-ը:
Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է ձեռք բերել հասարակության վստահությունը՝ ապահովելով ցանցի ամենալայն ծածկույթ, նորարար ծառայություններ եւ տեխնոլոգիաներ, հուսալիություն, գնի եւ որակի լավագույն հարաբերակցություն, բաժանորդների սպասարկման բարձր որակ, օրինակելի գործարար էթիկա, ինչպես նաեւ իրականացնելով լայնամասշտաբ սոցիալական ներդրումներ եւ այլն:
ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես:




























