Facebook-ում հրապարակման համար Մալազիայի 37-ամյա քաղաքացու են ձերբակալել: Տղամարդը, որի անունը չի հրապարակվում, վրդովվել է Ջոհոր նահանգի սուլթան Իբրահիմ Իսմայիլի՝ 2016 թվականից էլեկտրոնային սիգարետի առեւտուրն արգելելու մասին որոշման պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Mashable-ին:
Ձերբակալությունից հետո ոստիկանները տղամարդու եւս երկու գրառում են հայտնաբերել, որոնք, իրավապահների խոսքով, վիրավորում է Ջոհորի թագավորական ընտանիքին:
Հետաքննության ընթացքում կասկածյալը 4 օրով կալանքի տակ է եղել, բացի այդ, բռնագրավել են նրա բջջային հեռախոսը: Տղամարդուն մինչեւ 18 ամիս ժամկետով ազատազրկում է սպառնում կամ 460 դոլարի չափով տուգանք՝ հակակառավարական քարոզչության համար:



























