Առանց Ռուսաստանի պահանջած պայմանները կատարելու, Թուրքիայի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման համար արդյունք չեն տալու։ Նման հայտարարություն է արել Անկարայում ՌԴ դեսպան Անդրել Կառլովը։
Թուրքական Cumhuriyet պարբերականի թղթակցի հետ զրույցում Անկարայում Ռդ դեսպանը հայտարարել է, թե Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ միայն 3 պայմանների կատարման դեպքում։ «Ներողություն, մեղավորներին պատժում եւ փոխհատուցում։ Սրանցից բացի մյուս բոլոր հայտարարությունները արդյունք չեն տալու»,-ասել է Անդրեյ Կառլովը։




























