Մոնակոյի պետնախարար (կառավարության ղեկավար) Միգել Ռոժեն ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոնակոյի իշխանական պալատի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ դեկտեմբերի 14-ի առավոտյան 66-ամյա պետնախարարը հանկարծակի վատ է զգացել իր նստավայրում:

Քաղաքական գործչին տեղափոխել են Նիսի հիվանդանոց՝ մանրակրկիտ հետազոտություն կատարելու նպատակով: