Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն՝ 40-ամյա Հաննիբալ Քադաֆիին, Լիբանանում կալանավորել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով «Ան Նահար»-ին:
Պարբերականի տեղեկություններով, կրտսեր Քադաֆիի կալանավորման թույլտվությունը լիբանանյան դատարանը տվել է նրան հարցաքննելուց հետո:
Հաննիբալին մեղադրում են 1978 թվականին Լիբիայում շիաների իմամ Մուսա Սադրեի եւ նրա երկու ուղեկիցների անհետացման մասին տեղեկությունը թաքցնելու մեջ:




























