Instagram-ում Վատիկանի էջում հրապարակվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին սելֆին: 6 ժամվա ընթացքում այն շուրջ 10.5 հազար մարդ է հավանել եւ ավելի քան 400 մեկնաբանություն ունեցել: Բաժանորդները հիմնականում նշել են Ֆրանցիսկոս պապի անկեղծ, դրական եւ առաջադեմ հայացքների մասին:
Սակայն, ըստ Lenta.ru-ի, սոցցանցերի որոշ օգտատերեր կասկածում են սելֆիի իսկության հարցում:
Ֆրանցիսկոս պապը նաեւ Twitter-ում մի քանի լեզուներով սեփական էջն ունի: Դրանցից ամենաճանաչվածն իսպանալեզու միկրոբլոգն է, որը 10.5 մլն բաժանորդ ունի:





























